Ռուսաստան֊ՕՊԵԿ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գինն ու ռուբլին ընկնում են
Ի պատասխան, Սաուդյան Արաբիան նավթի գնի աննախադեպ զեղչեր է խոստացել։
Կարելի է ներողություն խնդրել․ Փաշինյանի` գյուղացու հետ զրույցի մասին
Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին․․․
Դատարանը Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց
Մարտի 3-ին խոշոր գործարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար։
Դատախազությունը փորձում է հետ վերադարձնել ապօրինի կառուցապատված տարածքները
ՀՀ դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը քննարկելու պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:
Ռուսական բազան շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը․ ՀՔԱՎ
Հայկ Հակոբյանը պնդում է, որ ռուսական կողմի՝ անվտանգության գրավոր երաշխիքների պահանջն իրավաչափ չէ:
Բիշքեկում ու Բաքվում մարտի 8-ի ակցիաները ցրվել են կանանց նկատմամբ բռնությամբ
«Փողոցները մեզ համար ազատ են», «Մի՛ հանդուրժիր բռնությունը, մի՛ լռիր բռնության առաջ», «Կանայք, միացեք», «Մի՛ լռիր, ապստամբիր»․․․
ԱԱԾ֊ն խախտումներ է հայտնաբերել «Ձորակ» խնամքի կենտրոնում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել: Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը: Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում: Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
Բռնության զոհ դարձած 13-ամյա աղջիկը գիտակցության չի եկել
Այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում։
Զրկել մանդատից, բայց ո՛չ՝ կատարվածը հասկանալու հնարավորությունից
Ինչո՞ւ է կարևոր հե՛նց հեղափոխական ուժի անդամին մանդատից զրկելը։ Որովհետև տարբերություն է անհրաժեշտ․․․
Մարտի 8՝ նվիրված մորը պաշտպանած 13-ամյա աղջկան
«Մարտի 5-ին Գյումրիում ծոծելով սպանել են Մարինեին։ Միակ մարդը, որ փորձել է իրան պաշտպանել, եղել է իրա 13-ամյա աղջիկը․․․
Պաշտոնյաների դեմ մահափորձեր պլանավորելու համար դատապարտվածը՝ հանձնաժողովի նախագահ
Վերջինս 2011 թ․ հոկտեմբերի 14-ին դատապարտվել էր Քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներով...
ժողովրդավարության պաշտպանությունը հանձնված է նախկին ռեժիմի սպասարկուներին․ ՀԱԿ
Ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում հմտացած տիգրանմուկուչյանական ԿԸՀ և․․․