«Վայել չէ փողով նախագահ ընտրելը»․ Ստեփանակերտում կրկին բերման ենթարկվածներ կան
Ուստի հանուն արդար ընտրությունների պահանջում ենք Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի հրաժարականները․․․
Պատիվ, արյուն, վիդեո․ կրոնական կլանի անդամները շանտաժում էին կանանց
Գումարներ էին պահանջում, սպառնալով, որ հակառակ դեպքում սեռական բնույթի տեսնայութեր ցույց կտան ամուսիններին։
Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը
Սակայն հայտնի բան է՝ քարոզչությունը նման է աներես ճանճի. քշում ես, մեկ է՝ շարունակում է տզզալ ականջիդ տակ․․․
Առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարությունը չէ ընտրելու Ղարաբաղի նախագահին
Հայաստանում կատարված իշխանափոխությունը եւ բուն Արցախում դրան հաջորդած սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխությունները քանդեցին․․․
Իրանի պահպանողականներն օգտվեցին կորոնավիրուսի համաճարակից
Մասնակցությունն այս ընտրություններին ռեկորդային ցածր էր՝ 42.57%, ինչը 20 տոկոսով ավելի քիչ է 2016 թվականի համեմատ:
Ադրբեջանը հայտնում է դիվերսիայի և զոհի մասին
Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է․․․
Հայաստանում մնաց երկու բաց սահման
Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Ըստ նրա, դա տեղի ունեցել ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների արձկաց կրակի հետևանքով։ «Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան․․․
Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում
Ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության
«Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը բացահայտել է դատարանին ներկայացված տվյալների փաստական խեղաթյուրումներ, որոնք ցանկանում ենք մաս առ մաս ներկայացնել
Եզդի անասնապահներին ու սիրիացի գործարարին խաբել են
Այս պահին առկա են Քրեական օրենսգրքի 178 հոդվածով նախատեսված խարդախության ու 131 հոդվածով նախատեսված անձին առևանգման․․․
Մայրերը կրկին հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
Օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց ցույց էին անում իրենց որդիներին խաղաղ պայմաններում կորցրած ծնողները և իրավապաշտպանները։ Նրանց կողմից ստեղծված «Զինվորին թիկունք» նախաձեռնությունը հանդիպում էր պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։ Ի պատասխան ակցիայի ընթացքում արված Հայտարարության, վարչապետի աշխատակազմը գրավոր նամակ է ուղղել ակցիայի մասնակիցներին, թե փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվող օրակարգային հարցերի շրջանակները ներառել են նաև բողոքի ակցիայի մասնակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչի կապակցությամբ վարչապետի կողմից տրվել են խիստ կազմակերպչական հանձնարարականներ, որին հետևում են ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ համապատասխան մարմիններում։ Նախաձեռնությունը արձագանքել է ստացված գրությանը․ «Արձանագրում ենք, որ մեր պահանջների վերաբերյալ պատշաճ արձագանք դեռևս չկա, սակայն կան որոշակի նախադրյալներ ներկայացված պահանջների լուծման հարցում, որ գործող իշխանությունները կատարել են քայլեր, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակը շտկելուն։ Փաստում ենք, որ ՀՀ Վարչապետի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտման կապակցությամբ տրված հանձնարարականները ի կատար չեն ածվել պատկան մարմինների կողմից, որ անձամբ ՀՀ Վարչապետը հայտարարել է համակարգի դիմադրության մասին։ Հայտարարում ենք, որ պատրաստ ենք աջակցել իշխանություններին՝ կոտրելու համակարգի դիմադրությունը, պատրաստակամ ենք աջակցել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտման գործում։ Ելնելով վերոգրյալից, հաստատակամ ենք, որ հանդիպման վերաբերյալ մեր պահանջը մնում է օրակարգում։ Պահանջում ենք 27.02.2020 թ Կառավարության նիստից անմիջապես հետո ՀՀ Վարչապետի և ուժային/ իրավապահ կառույցների ղեկավարների հետ հանդիպում։»