Ապրիլի 25-ին, ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը։ ՀՀ քննչական կոմիտեն նշում է, որ զինծառայողին գտել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի մեքենայի թափքում:
Մահվան պատճառների մասին պաշտոնական աղբյուրը դեռ չի հայտնում։ Ըստ Քննչականի՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: