Հունիսի 2-ին Լեռնային Ղարաբաղում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ 19-ամյա Խորեն Հարությունյանի գործում որպես մեղադրյալ է ներգրավվել նրա ծառակայից Ա․Խաչատրյանը։ Այս մասին երեկ հաղորդել է ՀՀ Քննչական կոմիտեն։
Կրտսեր սերժանտ Խաչատրյանը ձերբակալվել է։ Համաձայն պաշտոնական վարկածի, Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում: