2026 թ. մայիս 29, ուրբաթ
Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում

Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում

TikTok-ն այլևս աշխարհի ամենաայցելվող կայքն է․ 2021 թվականին այն հաճախումներով գերազանցել է այդ թվում նաև Google-ին։  Մեկ տարի առաջ հավելվածի դոմենը հաճախելիության ցուցանիշով ընդամենը յոթերորդ տեղում էր։ 2020-ին հարթակը շուրջ 800 միլիոն ակտիվ օգտատեր ուներ, 2021 թվականին այս թիվը անցնում է մեկ միլիարդը։  @vilenayann2vaxxx inj lav erg a♬ original sound - sona_yesayan_official TikTok-ը հավելված է, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել 15 վայրկյանից մինչև 3 րոպե տևողության վիդեոներ։ Տեսանյութերի հոսքը երբեք չի դադարում․ դուք կարող եք անդադար սքրոլ անել և անվերջ քանակի տեսանյութեր դիտել։  Երբ բացում եք TikTok-ը, առաջին բանը, որ տեսնում եք, ձեր ընկերների ներբեռնած նյութերը չեն, այլ «Քեզ համար» (For you) կոչվող էջն է: Տեսանյութերի հոսքը հիմնված է որոշակի ալգորիթմի վրա, որը հաշվի է առնում ձեր դիտումների, լայքերի, մեկնաբանությունների, ներբեռնումների և այլ տեսակի փոխազդեցությունների պատմությունը։ Թվում է՝ TikTok-ը ամեն ինչ գիտի ձեր մասին․ ինչով եք զբաղվում, ինչ սեռական կողմնորոշում ունեք, ինչ տեսակի երգեր եք սիրում և այլն։  @gretatadevosyan#ябегу 🤣😂🤣😂🤣.#funny #hater♬ original sound - gil «Որպես օգտատեր՝  TikTok-ն ինձ համար ուղղակի ժամանցի վայր է։ Որպես content creator` հոբբի, կարելի է ասել՝ աշխատանք, որտեղ ես ժամային սահմանափակումներ չունեմ և ինքս իմ ղեկավարն եմ», - Epress.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ տիկտոկեր Գալինա Խուրշուդյանը։ @galinakhurshudyanՈր ամսում հավանեցիր ինձ?🤍♬ The Months of the Year - The Kiboomers Գալինայի սիրած տիկտոկը TikTok-ն ունի յուրահատուկ ենթակառուցվածք։ Ի տարբերություն այլ սոցիալական հարթակների, որտեղ կարևորվում է օգտատերի անձը և նրա տեղադրած նյութը, TikTok-ը խրախուսում է օգտատերերի համագործակցությունը՝ «դուետների» ձևաչափով: Հիմնվելով նախորդ տեսանյութի բովանդակության վրա՝ օգտատերը ստեղծում է «դուետների շղթա»։ Պարտադիր չէ ունենալ մեծ լսարան և շատ հետևորդներ, որպեսզի ձեր նկարահանած տեսանյութը վիրուսային դառնա:  @edi_melkumyanArmenian presidents🇦🇲 ##levonterpetrosyan ##robertkocharyan ##serjsargsyan ##nikolpashinyan ##armensargsyan♬ Originalton - Tik Toker «Մի տեսակ անմիջականություն կա TikTok-ում, լավ թռեշ ա։ Էդ թռեշը ինձ ավելի ա դուր գալիս», - ասում է TikTok-ի հետևորդ Գարիկ Ենգիբարյանը։  @kingruziieim pay poxy misht fruma 😹💸♬ оригинальный звук - vip «Ֆեյսբուքում, յութուբում, ինստագրամում ամեն ինչ դրամայնացման(monetization) վրա ա։ Եթե ինչ-որ մեկը ուրիշի վիդեոյից կամ երաժշտությունից դրվագ ա օգտագործում, զրկվում ա դրամայնացումից։ Իսկ TikTok-ում տենց բան չկա։ Ցանկացած վիդեո կարող ես ներբեռնել, ինքդ գցել։ Հեղինակային իրավունքի առումով ինքը ընդհանրապես սահմանափակում չունի», - ասում է Գարիկը։ @chuchishushi2019♬ оригинальный звук - Эркебаева Самара Tik Tok-ում կանոնները թելադրում են Z սերնդի (1997-2012 թվականներին ծնվածները) ներկայացուցիչները։ Ակտիվ օգտատերերի 32․5%-ը 10-19 տարեկան են, 29․5%-ը՝ 20-29 տարեկան, 16․4%-ը՝ 30-ից 39, և միայն 21%-ը՝ 40+ տարեկան։ Օգտատերերի շուրջ 60%-ը Z սերնդի ներկայացուցիչներն են։ Ահա ինչու է TikTok-ն այդքան վախենալու թվում ավելի մեծ սերունդներին։ Ավելի տարեց օգտատերերը (1981-1996թթ․-ներին ծնվածները՝ միլլենիալները և 1965-1980թթ․-ների՝ X սերունդը) ունեին համացանցից օգտվելու այլ ռազմավարություն՝ անձի բրենդավորում, որը կապվում էր հետևորդներ հավաքելու, սոցիալական կապիտալը հետագայում դրամայնացնելու, հեղինակային իրավունք սահմանելու ստրատեգիաների հետ։ Ինքնառեպրեզենտացիան հիմնվում էր առավելապես «լրջության», «հաջողակ» լինելու կամ երևալու վրա։ TikTok-ում թրենդենրը մի քիչ այլ են․ մարդիկ չեն վախենում իրենց ցանկացած վիճակում ցուցադրելուց, գերակշռում է (ինքնա)հեգնանքը և «անլրջությունը»՝ իր բոլոր դրսևորումներով։  @norapetrosyan♬ In A Club - Volac & illusionize & Andre Longo «TikTok-ում մարդիկ ավելի իրական են թվում, ավելի բաց: Գուցե պատճառն այն է, որ հոլովակներից մարդկանց մասին ավելի հեշտ է ստացվում պատկերացում կազմել, քան Instagram-ի չափազանց իդեալական նկարներից, որտեղ ամեն ինչ չափից դուրս մանրակրկիտ մտածված և պլանավորված է թվում: Կարծում եմ` ապագան, ամեն դեպքում, TikTok-ինն է», - ասում է Գալինան: @tigrantigran34Hargeliners diteg & husam dzer ditumneri bum klini♬ Vec3 - Official Sound Studio Հոսքային ինֆորմացիայի դարաշրջանում շատ ավելի բարդ է վերահսկել տարածվող տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Չինաստանի իշխանություններին TikTok-ում դա դեռ հաջողվում է․ հավելվածը հետևում է տեսանյութերի բովանդակությանը, քաղաքական կամ այլ պատճառներով դրանք կարող են արգելափակվել՝ առանց որևէ բացատրության։ «Մոտ երկու տարի առաջ TikTok-ում ույղուրները ֆլեշմոբ սկսեցին․ էկրանի առաջ ուղղակի լացում էին։ Չինական իշխանությունները, դե TikTok-ը չինական ա, բոլոր տեսանյութերը արգելափակեցին», - օրինակ է բերում Գարիկ Ենգիբարյանը։ Ավելի ուշ TikTok-ում վիրուսային դարձավ ամերիկացի դեռահաս կնոջ տեսանյութը, ով թարթիչներն էր կլորեցնում (TikTok-ի ուշադրությունը շեղելու համար), զուգահեռ պատմում Չինաստանում ույղուրների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Տեսանյութը շուտով նույնպես արգելափակվեց։  @nuard_nush#երևանիքաղաքապետարան #երևանիավագանի #նիստ♬ original sound - Nuard_Nush Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, օրինակ, տիկտոկներ է նկարում անմիջապես ավագանու նիստերից TikTok-ի տեսանյութերը ամենատարբեր բովանդակության են, բայց գրեթե բոլորին միավորում է հեգնանքը․ հեգնանքը կանոնների և անորոշ ապագայի նկատմամբ։  @tvoyagaya♬ original sound - Noa  

Դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից

Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, բայց դրանք այդքան էլ օգտակար չեն․․․

Հայաստանը ցանկացել է հանդիպել Մոսկվայում. Չավուշօղլու

Հայաստանը ցանկացել է հանդիպել Մոսկվայում. Չավուշօղլու

Ցյուրիխյան արձանագրությունները «մնացել են անցյալում», դրանց «վերադառնալու իմաստ այլևս չկա»...

Մատենադարանի տնօրինությունը չի մոռացել նախկին աշխատակցին

Մատենադարանի տնօրինությունը չի մոռացել նախկին աշխատակցին

Արհմիությունը դատապարտում է նաև գիտխորհրդի անդամներին, որոնցից ոմանք լռելյայն, իսկ ոմանք նաև անվայելուչ միջարկություններով նպաստել են․․․

Միթե՞ մերոնք ջրածնային ռումբ են կիրառել Աղդամի կամ Զանգելանի ուղղությամբ

Միթե՞ մերոնք ջրածնային ռումբ են կիրառել Աղդամի կամ Զանգելանի ուղղությամբ

«Սպարտակը տղերքի հետ Կամազով գնացել ա ԹԱԼԱՆ», «Յուրիկը ԹԱԼԱՆ-ից բերեց», «Սերոբը ԹԱԼԱՆՈՒՄ ականի վրա պայթեց»...

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը հարկավոր է լվանալ

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը հարկավոր է լվանալ

Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից․․․

Հայաստանի վարչապետի պատասխանը Արցախի նախագահի պատասխանին

Հայաստանի վարչապետի պատասխանը Արցախի նախագահի պատասխանին

- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ․․․

Վարչապետը կեղծիքներ է արձանագրում իր հարցազրույցին հետեւած քննարկումներում

Վարչապետը կեղծիքներ է արձանագրում իր հարցազրույցին հետեւած քննարկումներում

Լեռնային Ղարաբաղի «ցանկացած կարգավիճակ», այո, կարող է նշանակել անկախություն, բայց «ցանկացած կարգավիճակ» կարող է նշանակել նաև մարզ՝ Ադրբեջանի կազմում․․․

Հայաստանի վարչապետը անկեղծանում է Ղարաբաղի մասին

Հայաստանի վարչապետը անկեղծանում է Ղարաբաղի մասին

Նիկոլ Փաշինյան․ — Ամենակարևոր, բայց նաև որոշակի դժվարություններ ունեցող հարցն այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի բոլոր շերտերը։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա, ի սկզբանե արձանագրելով, որ այդ թեման գուցե չկարողանամ մինչև վերջ բացել ու բացահայտել․․․ Տեսեք՝ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից, չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Երբեք չի վիճարկվել։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակացային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։ Էն փաստի բերումով - և բանակցություններում դա արձանագրված է - որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ։ Նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակցության մասին՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական։ Եվ ես նախկինում գոյություն ունեցած բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումներն անելիս՝ ասել եմ հետևյալը․ ենթադրենք այդ հանրավքեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբե՛ք։ Բայց ենթադրենք, թե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները։ Ենթադրե՛նք՝ ԼՂ ադրբեջանցիները մասնակցեին այն չափով, ինչ չափով որ մեկնաբանում էր հայկական կողմը, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրե՛նք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում։ Հարց՝ իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքտում, իրենց հերթին, կարո՞ղ էին բարձրացնել իրե՛նց ինքնորոշման իրավունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային։  Ես հիմա ազատ մեկնաբանություն չեմ անում, ես խոսում եմ բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին, որը հրապարակային մինչև օրս ոչ մի անգամ չեն քննարկվել։ Եվ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության ինչպիսի՞ պատկեր պետք է արձանագրվեր։ Այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018 թվականին առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն։ Կամ էլ այդ բանակցային բովանդակությունից մի նախադասություն է վերցված և այդ նախադասությունը դարձնում ենք դրոշակ։ Բայց այդ փաթեթը մի նախադասությունից չէ, նույնիսկ մեկ փաստաթղթից չէ ձևավորված։ Ու երբ որ ես ասում եմ, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մեկ շերտանի չի․․․ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք, երբեք չի դիտարկվել այդ բանակցային բովանդակությունում որպես զուտ հայկական միավորում, այն ընկավել է, դիտարկվել է և արձանագրվել է որպես հայկական և ադրբեջանական միավորում՝ առնվազն բնակչության մասով։ Եվ երբ որ դիտարկում ենք հարցը, պետք է դիտարկենք այն այս տեսակետից։ Լավ, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչություն․․․ Այն որտե՞ղ պետք է բնակվեր։ Ինձնից առաջ բանակցողները թող ասեն՝ որտե՞ղ պետք է բնակվեր։ Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես կարող եմ դա ապացուցել անհրաժեշտության դեպքում, ոչ թե մեկնաբանել․․․ Իսկ եթե դուք հարցնեք՝ այդ ինչ աղետ է տեղի ունեցել 2016-ին բանակցությունների մեջ։ Ես կպատասխանեմ հետևյալնը․ 2016 թվականին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ։ Սա՝ առաջինը։ Բայց աղետը սա չէ։ Այդ փաթեթներում նշվել է, և սա, ի միջի այլոց, մեր կողմից, հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, գովազդվում է, որ ասվում է այդ փաթեթում, որ Լեռնային Ղարաբաղը ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն․․․ Բայց ոչ մեկ չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակն, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդ։ Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում այ էս իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։  Այստեղ ի՞նչ պրոբլեմ կա։ Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն է եղել՝ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տիրությունում։ 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում է ՄԱԿ-ի ԱԽ։ Եվ եթե դուք ուշադրություն դարձրած լինեք 2017 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին Հ1-ով, նա այնտեղ ասում է՝ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը։ Ինքը հե՛նց սա նկատի ունի։ Երբ հասավ ՄԱԿ-ի ԱԽ, կանխատեսելի է արդյո՞ք, թե ինչ որոշում է կայացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Ի՞նչ հարց էր այստեղ լուծվելու։ Մի հարց՝ մինչև վերջնական կարգավիճակի լինելը, Ղարաբաղը ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ որ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, լուծումը դառնում է շատ կանխատեսելի մի։ Ինչո՞ւ։ Որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ հենց այդ նույն մարմինը, որը, ինչպես գիտենք, միջազգային իրավակարգի բարձրագույն մարմինն է, ընդունել է բանաձև․․․ 1993 թվականին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի անկախությունը ճանաչել է միջազգային հանրությունը և Հայաստանն ու Ադրբեջանը դարձել են ՄԱԿ-ի անդամ․․․ 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որտեղ ասվել է հետևյալը․ ա) Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան է։ Ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Այ այս աղետն է տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացում։ Սա՛ է պատճառը, որ 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ․․․ Ի՞նչով է սա կարևոր։ Կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակը արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի՛ սահմանադրության համաձայն։ Հարց․ — Երկու հարց տամ Ձեր ասածի վերաբերյալ։ Նախ՝ 93 թվականի ՄԱԿ-ի ընդունած որոշմանն անդրադառնալով։ Բայց Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի էլ եղել․․․ Այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչում էր Ադրբեջանի սահմանները Լեռնային Ղարաբաղը ներառյա՞լ։ Փաշինյան․ - Այո՛․․․ Այդ փաստաթղթերը հրապարակված են, հասկանո՞ւմ եք։ Եվ դուք, և այս պահին մեզ հետևող հեռուստադիտողները կարող են մտնել ինտերնետ, գտնել այդ տեքստերը․․․ Հենց սրա համար եմ ես ասում, որ մենք մի խնդիր ունենք, և ես ուզում եմ հաղթահարել այդ խնդիրը, և ես պիտի՛ հաղթահարեմ այդ խնդիրը․ ես չեմ ուզում, որ հիմա՝ էկրանների առաջ խոսեմ մի բան, բանակցային սեղանների շուրջ այլ բան, հետո գամ պատմեմ ժողովրդին ուրիշ բան․․․ Մեր մեծագույն պրոբլեմն է, որ, այո, երկար ժամանակ մենք մեր դիրքորոշումները հայտարարել ենք, դարձրել ենք պրոպագանդայի առարկա։ Ինչ որ ես ասում եմ՝ գաղտնիք չէ։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև․․․ 1993 թվականի․․․ Ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Դիվանագիտական ամենամեծ հաջողույթուններից մեկը համարվում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ձևավորվեց և ՄԱԿ-ի ԱԽ-ն, մնացած միջազգային կառուցները ըստ էության մեկուսացվեցին հարցից․․․ Մեկ էլ 2016 թվականին հարցը կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ․․․ 2018-ին գործընթացն այս փուլում էր։ Այն փուլում, որի մասին 2017-ին Սերժ Սարգսյանը ասաց՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար․․․ Հարց․ — Երբ դուք ստանձնեցիք 2018 թվականին իշխանությունը, ձեր առջև դրվե՞ց այդ փաստաթուղթը, որ հարցը գնում է ՄԱԿ-ի ԱԽ․․․ Փաշինյան․ — Ոչ թե ես եկա ու դրվեց, այլ այդ փաստաթղթերը արդեն սեղանին էին<․․․> Ցանկացած պատերազմ կարելի է կանխել։ Բայց գին ունի դա։ Այս պատմության մեջ ինձ ուղղված շատ մեղադրանքներ կան։ Ես ուզում եմ ասել, որը կարող է լինել ինձ ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը։ Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկը ինձ ասի՝ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի՝ դա կլինի լեգիտիմ մեղադրանք․․․

Պատվաստումներով Հայաստանին զիջում է միայն Ղըրղզստանը

Պատվաստումներով Հայաստանին զիջում է միայն Ղըրղզստանը

Դեկտեմբերի 21-ի դրությամբ՝ երկրում ամբողջապես պատվաստվել է 652 759 Հայաստանի քաղաքացի և 8182 օտարերկրացի․․․

«Ոսկե սիրտ» ունեցող ռուս հոգևորականը բռնաբարել է իր երեխային

Ռուս հոգևորականը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ իր խնամակալության տակ գտնվող երեխաների նկատմամբ սեռական․․․

Արմավիրի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել, բայց չի կալանավորվի

Արմավիրի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել, բայց չի կալանավորվի

Ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9 մլն ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության․․․