2017թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում և Պաշտպանության բանակում մահացել է 36 ժամկետային և պայմանագրային զինծառայող, որոնցից 23-ը ժամկետային զինծառայողներ են, 13-ը՝ պայմանագրային։ Արձանագրված մահվան դեպքերից 12-ը տեղի են ունեցել Հայաստանում, իսկ 24-ը՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով այս տարվա իր ուսումնասիրության արդյունքները։
Համաձայն ուսումնասիրության՝ մահացության 36 դեպքից 16-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ սպանության (զենքի հետ վարվելու կանոնների խախտում), 6-ը՝ դժբախտ պատահարների (4-ը ավտովթար, 1-ը թունավորում և 1-ը, որը որակվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է մահ), 6-ը՝ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական։
Նշված 36 դեպքերից կամ 34-ի վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ, մյուս 2 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրվել են միայն ԶԼՄ հրապարակումներից։
Կազմակերպությունը նշում է, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահացության 136 դեպք, որից 77-ը՝ ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով են, մյուս 59 դեպքերից 23-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 13-ը՝ դժբախտ պատահարի, 11-ը՝ սպանության, 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, և 1-ը՝ առողջական խնդիրների՝ սրտի կաթվածի հետևանքով։