Home / Հայաստան / Հայաստանցի զինվորի նամակն ադրբեջանցի ընկերոջը

Հայաստանցի զինվորի նամակն ադրբեջանցի ընկերոջը

Որոշ ժամանակ առաջ հայկական բանակի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը Epress.am֊ի թղթակցին էր տվել ռուսալեզու մի նամակ՝ խնդրելով այն փոխանցել Ադրբեջանում իր ընկերոջը, ում հետ ծանոթացել էր Վրաստանում, կամ/և հրապարակել կայքում։ Նամակը հասցեատիրոջը սոցցանցերի միջոցով որոշեցինք չուղարկել, քանի որ դա կարող է նրա համար վտանգավոր լինել։

֊ Թանկագի՛նս ․․․,

Ինձ զորակոչել են բանակ ու երկու տարի գտնվելու եմ ինձ համար ամենաատելի վայրում։ Մենք բավական երկար խոսել ենք մեր երկրների հակամարտության մասին, ու դու համակարծիք ես այս ամենի վերաբերյալ իմ հայացքների հետ։ Ուստիև գրում եմ քեզ, որ հիշես։ Բազմաթիվ ազգայնականների, նացիստների, կեղծ հայրենասերների ու այլոց շարքում ծառայում եմ նաև ես։ Ինչ էլ որ լսես հայ ազգի ու հայկական բանակի մասին, իմացի՛ր՝ ես նույնպես այնտեղ եմ։ Գերագույն զզվանքով ու առանց ընտրության հնարավորության։

Միակ բանը, որ ինձ ինչ֊որ կերպ հանգստացնում է, դա այն է, որ երկու տարի հետո ազատ եմ լինելու ու վզիս փաթաթված որևէ պարտք չեմ ունենալու։

Հաջողություն եմ մաղթում քեզ, եղբա՛յրս, և իմացիր՝ մեզ նմանները քիչ չեն։
2017