Բաքվի Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում հրդեհի հետևանքով 24 մարդ է մահացել։ Այս մասին ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության, Ներքին գործերի ու Առողջապահության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Հրդեհը տեղի է ունեցել մարտի 2֊ին, առավոտյան 06։10֊ին․ կրակի մարումը, ինչպես հաղորդում է APA գործակալությունը, բարդացել է գիշերն ուժգնացած քամու պատճառով։
Առողջապահության նախարարության մամուլի բաժնից հայտնել են, որ նարկոլոգիական կենտրոնի մասնաշենքից տարհանվել է ավելի քան 30 հիվանդ։