Վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 700 միլիոն դոլարի արտերկրյա անհատույց դրամաշնորհներ: Միայն 2018 թվականին նախատեսվում է ստանալ 74 միլիոն դոլարի գրանտ: Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) կազմակերպությունը։
Կառավարության խոշորագույն դոնորը ԵՄ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են: Խոշոր գրանտատուներից են եղել Համաշխարհային բանկը, Ճապոնիան, Շվեյցարիան, ՄԱԿ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Հայաստանի կառավարությունն ու պետական հիմնարկները ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել նաև Հնդկաստանից, Իրանից, Բրազիլիայից, Ուկրաինայից ու Վրաստանից:
Կազմակերպությունը պատրաստել է նաև անիմացիոն տեսանյութ, որտեղ թվերով ներկայացրել է, թե որ պետությունից որքան գրանտ է ստացել ՀՀ կառավարությունը․ «Վերջին 10 տարում նախարարություններից ամենաշատը գրանտ են ստացել Առողջապայության (50 միլիոն դոլար), Պաշտպանության (45 միլիոն), Բնապահպանության (40 միլիոն), Գյուղատնտեսության (22 միլիոն) և Արդարադատության (20 միլիոն) նախարարությունները։ Ամենաշատ գրանտ ստացած հիմնարկը ատոմակայանն է, որը ԱՄՆ-ից և ԵՄ-ից ստացել է 160 միլիոն դոլարի դրամաշնորհ։
Մանրամասները՝ տեսանյութում․