Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ տապալվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը։ Քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 63 կողմ քվե:
Վահե Գրիգորյանի թեկածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ դեռևս մայիսին Հայաստանի նախագահն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Բաբայանը չէր ընտրվել։
Դրանից հետո 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին նախագահ Սարգսյանին։
Ազգային ժողովը երեկ պատգամավորների թվի անբավարարության պատճառով նույնպես տապալել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։