Home / Ազգային ժողով / Զինծառայողներն ընտրության են գնում շարային կարգով

Զինծառայողներն ընտրության են գնում շարային կարգով

«Անկախ դիտորդ»-ն արձանագրել է ընտրությունների ժամանակ գրանցված մի քանի խախտումներ։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/9 տեղամասում «Անկախ դիտորդ»-ն արձանագրել է, որ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Տեսանյութում երևում է, որ երբ կինը հանում է քվեաթերթիկը ծրարից, այն ծալված է։ Քվեաթերթիկը ծրարում չպետք է ծալված լինի։ Կինն ուղղում է քվեաթերթիկը, և նոր միայն այն նետվում է քվեատուփի մեջ։

https://www.facebook.com/hca.vanadzor/videos/537409526736390/

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով։