Ղարաբաղի բանակում մարտի 12-ին զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է զինակիցը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, 8-15 տարի ազատազրկում) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը», – ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 06.50-ի սահմանում, Ղարաբաղի բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը։