Home / Բնապահպանություն / Երեք տարի անց ոստիկանությունը ապօրինի հանք է հայտնաբերել

Երեք տարի անց ոստիկանությունը ապօրինի հանք է հայտնաբերել

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը առանց հատուկ թույլատվության և ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2013-2016 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն, հայտնում է Ոստիկանությունը։

«2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում։

Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս,» – ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: