ՀՀ ՊՆ զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։ Այս մասին հունվարի 16-ին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
«Հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործության կատարումը», – նշվում է հաղորդագրությունում:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որն փոխանցվել է Քննչական կոմիտե։