Home / Բանակ / Զինվորը հանկարծամահ է եղել պետի անփութության հետևանքով․ ՔԿ

Զինվորը հանկարծամահ է եղել պետի անփութության հետևանքով․ ՔԿ

Ղարաբաղի ՊԲ N զորամասերից մեկում փետրվարի 9-ին «հանկարծամահ» եղած զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող 19-ամյա Վալերի Պետրոսյանը։

Ըստ ՔԿ֊ի՝ նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում և տեղափոխվել հոսպիտալ, զինծառայողը մահացել է հիվանդանոցում։