Մանկատան ևս 30 շրջանավարտ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր:
Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թվականի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը (~13 հազար դոլար) չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:
Մարզերում բնակարան ձեռքբերելու դեպքում մանկատների շրջանավարտները հնարավորություն կտրվի առաջնահերթության կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում և վերապատրաստվել։