Ադրբեջանը հայտնում է իր զինված ուժերի զինծառայողի զոհվելու մասին։
Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդում են, թե «դիվերսիայի փորձի» կանխման ընթացքում կորուստներ է կրել նաև հայկական կողմը։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը առավոտյան հաղորդել է, որ Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ «հայկական Զինված ուժերի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»: