Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երակարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները և սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացում։
– դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը,
– սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը, տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում,
– թեթև մարդատար մեքենաներով թույլատվրվում է առավելագույնը մեկ ուևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման, ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայով երթևեկելու դեպքում՝ ազգակացական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնեկու պայմանով, նաև՝ նույն ընկերության աշխատողների փոխադրման դեպքում քանակային սահմանափակումներ չեն գործում։
– աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1-ի ժամը 23։59-ից։
Հիշեցնենք, որ տեղաշարժի խիստ սահմանափակումները չեն վերաբերում բհացառապես
1) Չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների աշխատանքի վայր մեկնելուն և վերադառնալուն՝ գործատուի կողմից տրամադրվող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
2) Պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելություններին՝ տեղաշարժի թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ տեղաշարժի թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․
Հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը: Ոստիկանները իրավունք են ունենալու հարցնել, թե ինչ նպատակով է անձը դուրս եկել փողոց, պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթն ու տեղաշարժի թերթիկը։
Սահմանափակումները չեն վերաբերելու բուժաշխատողներին, ԱԳՆ աշխատակիցներ, ոստիկաններին, սննամթերքի, խմիչքների, կենցաղային նշանակության ապրանքների, դեղամիջոցների, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրամասերի և խանութների աշխատակիցներին, նաև՝ զենքի և զինամթերքի արտադրամասերի և հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ ներգրավված աշխատակիցներին և այլն։