Home / Հայաստան / Դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատորին և վիրավորել ռեժիսորին

Դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատորին և վիրավորել ռեժիսորին

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել է ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսին։

Միջադեպը տեղի է ունեցել Rust մարտաֆիլմի նկարահանման հրապարակում՝ Նյու Մեքսիկոյում: Դերասանը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։

42-ամյա Հաթչինսին և 48-ամյա Սոուզին անմիջապես հոսպիտալացվել են։ Կնոջ կյանքը փրկել, սակայն, չի հաջողվել։ Սոուսի վիճակը, գործընկերների փոխանցմամբ, գնահատվում է։

https://twitter.com/HCHP_/status/1451434589193449473

«Բոլդուինը ցուցմունք է տվել, – Ֆրանս պրեսին ասել է շերիֆ Սանտա-Ֆեի պաշտոնական ներկայացուցիչը․ – Նա հայտարարություն է արել, պատասխանել ոստիկանների բոլոր հարցերին։ Նա ինքնակամ էր ներկայացել, հարցաքննվելուց հետո՝ լքել է տարածքը։ Որևէ մեղադրանք այս գործով չի առաջադրվել, ձերբակալվածներ չկան»։

Զոհված օպերատորը Ուկրաինայի քաղաքացի էր՝ հաստատել է Ուկրաինայի դեսպանատունը։