Home / Հայաստան / Պետությունը այլևս չի արտահայտի հայ ժողովրդի սերը

Պետությունը այլևս չի արտահայտի հայ ժողովրդի սերը

Կառավարությունը առաջարկում է վերացնել վատվավոր կոչումները՝ ժողովրդական արտիստ, վաստակավոր մանկավարժ և այլն, և թողնել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ կոչումը։

Գործադիրի  հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:

Նախատեսվում է
1. վերանայել Հայաստանում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը,
2. հանել բոլոր տեսակի ժողովրդականի և վաստակավորի կոչումները (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր/շինարար/բժիշկ/իրավաբան/մանկավարժ/լրագրող, վաստակավոր արտիստ/նկարիչ, արվեստի/մշակույթի/ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, տնտեսության վաստակավոր աշխատող, վաստակավոր մարզիչ և այլն),
3. սահմանել միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

Հիմնավորումը հետևյալն է․
— պատվավոր կոչումների շնորհումը հաճախ բացասաբար է ազդում մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների վրա,
— որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ, — «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն,
— ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել, ո՛չ էլ առավել ևս վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից,
— Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի ղեկավարի անկաշկանդ կադրային քաղաքականություն և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

տե՛ս Արմենչիկը Սերժ Սարգսյանի կարիքը չունի