Home / Բանտ / 205 բանտարկյալ ինքնավնասվել է, ոչ մի պաշտոնյա չի կրել պատասխանտվություն

205 բանտարկյալ ինքնավնասվել է, ոչ մի պաշտոնյա չի կրել պատասխանտվություն

Հայաստանյան բանտերում շատացել են ինքնավնասման դեպքերը։ 2024 թվականին ՔԿՀ-ներում պահվող անձնանք 7.9 տոկոսը՝ 205 անձ, ինքնավնասում է արել։ Քրեակատարողական ծառայության ոչ մի պաշտոնյա, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել, չկան հարուցված քրեական գործեր։ 

Մեդիա Կենտրոնում ասուլիսի ժամանակ ՄԻՊ  ներկայացուցիչ Հովհաննես Ղուկասյանն ասել է, որ իրենք դիմում են դատախազություն պետության հոգածության ներքով անձանց ինքնավնասումները քննելու համար, սակայն գործերը տարիներով ձգձգվում են։  Ըստ նրա՝ ինքնավնասում արած անձանց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ նրանցից շատերը հետագայում անում նաև ինքնասպանություն։ 

ՔԿ ծառայության ներկայացուցիչը արդարանում էր, որ ազատազրկվածների ինքնավնասման դեպքերն անհնար է կանխարգելել, քանի որ դրանք արվում են առաջնային հիգիենիայի գործիքով՝ ածելիներով կամ կրակայրիչով։ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը ինքնանվասումները կապում է դատապարտյալների հոգեվիճակի  և բանտային պայմանների հետ։ 

«Անձը, ով գտնվել է խիստ խցային պայմաններում,  անընդհատ արել է ինքնավնասումներ, հացադուլներ։ Բայց նույն անձը, երբ տեղափոխվել է  կացարանային պայմաններ ու ունեցել է ավելի  ազատ պայմաններ, ընդհնարապես չի արել ինքնավնասում», – ասել է նա։ 

Պետք է վերացնել ինքնավնասման պատճառները, ոչ թե տեխնիկապես բարդացնել ինքնավնասումը։ Հակադարձել է ՔԿՀ-ներում  այցեր կատարող դիտորդական խմբի  նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ «Ամենաշատը  ինքնավնասում անում են բժշկական սպասարկում չստանալու, վատ առողջական վիճակում լինելու պատճառով։  Ինչո՞ւ է դատարապարտյալն ուզում գնալ դատապարտյալների  հիվանդանոց, որովհետև նա չի ստանում պատշաճ բուժում ՔԿՀ-ում։ 60 ահազանգ ենք ստացել, որոնց 80 տոկոսը  դեղորայք չստանալու համար են։ Մյուսները ինքնավնասում են անում, ու հայտարարում, որ  իրենց դեմ քրեական գործը չի քննվում, դատական նիստերը ձգձգվում են, իրենց չեն տանում դատարան», – ասել է Գաբրիելյանը։ 

 

Հիշեցնենք, որ բանտերում շատացել են նաև մահվան դեպքերը։ Միայն հունվարի ընթացքում  մահացել է չորս ազատազրկված անձ՝ մեկը մահացել է 20 օր հացադուլ անելուց հետո, մեկը՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո, երկուսին գտել են խցում սավանով կախված։