Օրաթերթը ներկայացնում է «Վարդաշեն» ք/կ-ի պետի ծառայողական քննության պատմությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Դավիթ Զաքարյանը վերստանձնել է իր լիազորությունները: Դրանք ժամանակավորապես դադարեցվել էին այս տարվա հունիսի 22-ին: Դադարեցումը պայմանավորված էր ծառայողական քննությամբ, ինչի մասին պաշտոնական աղբյուրները լռում էին, սակայն մեր աղբյուրները չեն բացառում, որ դա կարող է լինել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) պաշտոնանկման և ԱԱԾ-ի գաղտնալսումների և դրանց ապօրինի վաճառքի մեջ կասկածվող և կոնկրետ «Վարդաշենում» գտնվող անձանց` աղմուկ հանած գործի հետ: Փաստորեն, Դավիթ Զաքարյանը ծառայողական քննությունից «մաքուր» է դուրս եկել: