«Սպառողների իրավունքների պաշտպանություն»
հ/կ նախագահ Աբգար Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ցորենի գների թանկացումը
նա կապում է Ռուսաստանի վարչապետի հայտարարության հետ:
«Թանկացման միակ
պատճառը ՌԴ վարչապետի հայտարարությունն էր, որ
նրանք մինչև աշուն արգելում են ցորենի
արտահանումը, որն ընդհանուր 20 միլիոն տոննա
է եղել ամեն տարի, բայց
չգիտես ինչու ոչ մեկ
չի լսում և արհամարհում է ԱՄՆ–ի հայտարարությունը, որ 15 միլիոն տոննա այս տարի
ավելի շատ ցորեն
է արտահանելու»,- ասել է Աբգար Եղոյանը:
Նա նաև նշեց, որ
4 օր առաջ
միջազգային բորսայում 5 դոլարով ընկավ ցորենի տոննայի արժեքը, մինչդեռ Հայաստանում որոշ
տնտեսվարողներ փորձում են անհիմն
խուճապ առաջացնել` բարձրացնելով ալյուրի
և հացի գները:
Աբգար Եղոյանը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին այդ ջրաղացի վրա ջուր չլցնել: «Չպիտի անընդհատ պտտվող ձնագնդի նման խոսենք ցորենի թանկացումից, եկեք
ասենք, որ
այդ թանկացումը անհիմն է
ուղղակի,- ավելացրել է բանախոսը:
Աբգար Եղոյանը խոստացել
է նաև, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշակի պատժամիջոցներ կկիրառի` կապված թանկացման հետ, քանի որ ապրանքը թանկ գնով չի մտել
երկիր և բոլոր
գնումները կատարվել են էժան
գներով: