Ռուս-վրացական ճգնաժամը կարելի է հաղթահարել, Эхо Москвы-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքերով` ճգնաժամի հաղթահարման համար Մոսկվան պետք է առնվազն ազատի Վրաստանի օկուպացված տարածքները, ինչպես նաև այդ տարածքների բնակչությանը հնարավորություն ընձեռի ինքնուրույն որոշումներ կայացնել:
«Վրաստանում ռուսատյացներ չկան, թեև ռուսատյացությունը բնորոշ է այն ազգերին, որոնք պատմության ընթացքում Ռուսաստանի կողմից հարձակման են ենթարկվել: Ու թեև մեր դեպքը կարելի է համեմատել Բալթյան երկրների կամ Արևելյան Եվրոպայի պետությունների իրավիճակի հետ, այնուամենայնիվ, ռուս ազգի նկատմամբ մենք ատելություն չունենք: Կարծում եմ, որ սա այն հիմնաքարն է, որը հնարավորություն կընձեռի մեզ նոր հարաբերություններ ձևավորել»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը: