World Leaders Travel ընկերությունը հայտարարել է Աշխարհի առաջնորդների հինգերորդ սիմպոզիումի մեկնարկի մասին, որը ենթադրում է այցելություն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան:
Ծրագիրը բաղկացած է տարածաշրջանին վերաբերող մի շարք դասախոսություններից և քննարկումներից, որոնց մասնակցելու են նաև աշխարհի առաջավոր փորձագետներն ու գիտնականները: Նշենք, որ Աշխարհի առաջնորդների սիմպոզիումին մասնակցում են խոշոր տերությունների նախկին առաջնորդներ, այդ թվում` Միխայիլ Գորբաչյովը և Քոնդոլիզա Ռայսը:
Շրջագայությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին Մոսկվայում և ավարտվելու է սեպտեմբերի 15-ին Ստամբուլում: Մասնակիցները հանդիպելու են կառավարության առաջնորդների և հայտնի գործարարների հետ, իսկ փորձագետներն ընդգրկվելու են կրթական ծրագրերում և բացառիկ էքսկուրսիաների մասնակից են դառնալու: Նրանք ծանոթանալու են նաև երկրների պատմական և մշակութային արժեքների հետ, իսկ նավարկության ընթացքում նաև հատուկ մշակաված ներկայացումերի ականատես են լինելու: