Հայտնի գործարար, միլիարդատեր Ջորջ Սորոսը 100 միլիոն դոլար է տրամադրելու մարդու միջազգային իրավապաշտպան Human RightsWatch կազմակերպությանը` վերջինիս գործունեության սահմաններն ընդլայնելու նպատակով:
Երեքշաբթի Սորոսը հայտարարել է, որ այնքան էլ լավ չէ, որ Human Rights Watch-ը միայն ամերիկացիների կողմից է ֆինանսավորվում, քանի որ Միացյալ Նահանգները կորցնում են «բարոյական աստիճանը», երբ խոսքը վերաբերում է չարաշահումների դեմ պայքարին, հաղորդում է AP-ն:
Ներդրումը 10 տարվա ընթացքում է իրականացվելու և այն կարևոր մեկնարկ է կազմակերպության համար, որն աշխարհի 90 երկրներում պայքարում է մարդու իրավունքների համար: