Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը դատի է տվել ամերիկյան In Touch Weekly ամսագրին, որը տպագրել է հարցազրույց մարմնավաճառուհու հետ, ով պատմել էր իր և Բեքհեմի սեռական հարաբերությունների մասին:
Բեքհեմի անունից տարածված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ մարմնավաճառուհու հետ կապված պատմությունն իրականությանը չի համապատասխանում և ոչ այլ ինչ է, եթե ոչ հորինվածք, գրում է The Daily Star-ը:
26-ամյա Իրմա Նիչիի խոսքով` ինքն ու Բեքհեմը ծանոթացել են 2007 թվականին, իսկ մեկ գիշերվա համար Բեքհեմն իրեն 10 հազար դոլար է վճարել:
Հոդվածը չափազանց վրդովվեցրել է թե Բեքհեմին, թե նրա կնոջը` Վիկտորիային: Զույգը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: