Home / Армения / Երևանի տրանսպորտի զարգացման ծրագիրը կարժենա 1 մլրդ. դոլար

Երևանի տրանսպորտի զարգացման ծրագիրը կարժենա 1 մլրդ. դոլար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տվել Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրին և հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերին։ Դրանք վերաբերում են Արշակունյաց պողոտա – Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց – Արգավանդ, Դավթաշենի կամուրջ – Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցներին։

Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010թ. հոկտեմբերի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Լրացուցիչ գումարներ պետք է ներգրավի նաև Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս, այնպես էլ Երևանում իրականացվող մի քանի այլ ծրագրեր ունեն համապետական նշանակություն։ Մասնավորապես, քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում հատկացվելու է 300 մլն ԱՄՆ դոլար։