Home / Армения / «Չորրորդ իշխանություն». Ֆրանսիական ռադիոկայանը անդրադարձել է հայկական բանակին

«Չորրորդ իշխանություն». Ֆրանսիական ռադիոկայանը անդրադարձել է հայկական բանակին

Երեկ առավոտյան ֆրանսիական «Եվրոպա1» ռադիոկայանը մոտ երկու րոպե տևողությամբ մի տեսանյութ է հեռարձակել, որտեղ ցուցադրված են յություբյան հայտնի կադրերը` ինչպես է բարձրաստիճան սպան նվաստացնում երիտասարդ հայ զինծառայողին: Հեռուստալրագրողը այս ամենը որակել է որպես խայտառակություն, ապա շնորհակալություն է հայտնել ինտերնետին «նման կադրերի համար, ինչը հնարավոր է դարձրել ցուցադրել անհնարինը»: Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին տեղեկացրել է Փարիզից Ժան Էքյանը: