Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհամալրվի նոր անդամներով, հայտնում է օրաթերթը:
Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն այս անգամ մի շարք մտավորականների և կրթության ոլորտի ներկայացուցիչների է առաջարկել մտնել կուսակցություն, սրանով փորձելով «թշնամիների» մոտ ընդգծել կուսակցության պահանջվածությունը հատկապես մտավորականության շրջանում: Թեև կուսակցություն մտնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա օրերս, սակայն անունները դեռ չեն հրապարակվում: Մեզ հասած լուրերով, այս ցանկում է նաև «Հայբուսակ» ոչ պետական համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը: