Home / Հայաստան / Իրաքի նախկին փոխվարչապետը մահապատժի է դատապարտվել

Իրաքի նախկին փոխվարչապետը մահապատժի է դատապարտվել

Իրաքի Գերագույն դատարանը Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին մահվան է դատապարտել, հաղորդում է AFP-ն:

Թարիք Ազիզը մեղավոր է ճանաչվել քաղաքական ընդդիմությանը, այդ թվում` կրոնական կուսակցությունները ոչնչացնելու գործով: Թարիքը Սադամ Հուսեյնի ամենամոտ խորհրդատուն է համարվում: Մահվան են դատապարտվել նաև Սադամ Հուսեյնի երկու այլ համախոհներ`արտաքին գործերի նախարար Սաադուն Շաքերն ու Հուսեյնի անձնական քարտուղար Աբիդ Համուդը:

Դատավճիռն իրականացնելու համար անհհրաժեշտ է Իրաքի նախագահական խորհրդի հաստատումը: Նշենք նաև, որ ավելի վաղ Ազիզը 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել` Սադամ Հուսեյնի հանցագործություններին մասնակից լինելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ 2003 թվականի ապրիլին` Իրաքում ռազմական գործողությունները սկսելուց առաջ Ազիզը հանձնվել էր ամերիկյան զորքերին և մինչ 2010 թվականը ամերիկյան բանտում էր: Այնուհետ ամերիկյան իշխանությունները Թարիք Ազիզին հանձնել են Իրաքի իշխանություններին: