«Միսս Աշխարհ 2010» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ալեքսանդրիա Միլսը:
Գեղեցկության մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ աշխարհի 100 երկրներից:
Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Բոթսվանայի ներկայացուցիչ Էմմա Վարեուսը, իսկ երրորդ տեղում է Ադրիանա Վասինին` Վենեսուելայից:
Մրցույթը տեղի է ունեցել Չինաստանի հարավում գտնվող Սանյա քաղաքում:
Մրցույթի հաղթող, 18-ամյա Ալեքսանդրիա Միլսն ապագա ուսուչուհի է: Նա ռոք և քանթրի երաժշտության սիրահար է: Սիրում է ճանապարհորդել, զբաղվումէ լուսանկարչությամբ: