Օրաթերթը հայտնում է, որ դրամաշորթության մեջ մեղադրվող Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ, սակայն ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը օրերս մերժեց այդ բողոքը` ուժի մեջ թողնելով նախկին որոշումը: Վարդան Մարտիրոսյանը և զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը 2 շաբաթ գտնվել էին կալանքի տակ, սակայն դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց: Ըստ մինչ օրս շրջանառվող լուրերի, նրանց ազատության երաշխավորը և ջատագովը գլխավոր Շտաբի Պետ Յուրի Խաչատուրովն էր: Գործի նյութերով, Վարդան Մարտիրոսյանը ստիպել էր պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական առնվազն 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնել «դրույքաչափը»: Վերջերս պաշտպանության նախարարի հրամանով Մարտիրոսյանն ու Կարապետյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: