Օդանավակայանում ուղևորներին ստուգող սկաներները նույնքան վտանգավոր են, որքան և ահաբեկիչների ռումբերը: Սկաների ճառագայթման հետևանքով քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 30 միլիոնից 1 դեպք: Նույնքան է և հավանականությունը մահանալ ինքնաթիռում ռումբի պայթյունից: Նման հաշվարկներ է ներկայացրել Արիզոնա նահանգի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Փիթեր Փեզը, գրում է The Daily Mail-ը:
Շատ հաճախ օդանավակայանի սկաներները ավելի շատ ճառագայթում են արձակում, քան վստահեցնում են արտադրողները: Սկաներների ճառագայթման վտանգը շատ մեծ է, քանի որ ճառագայթումն անմիջապես ուղղվում է մարդու մաշկի վրա, որը շատ զգայուն է:
Սկաներները հատկապես վտանգավոր են երեխաների համար, ինչպես նաև գենային մուտացիա ունեցող ուղևորների համար: Նրանք բնակչության 20%-ն են կազմում և ավելի մեծ դժվարությամբ են վերականգնվում սկաներների ճառագայթումից, որոնք ազդում են անմիջապես ԴՆԹ-ի վրա: