Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող բրիտանացի փորձագետները հաշվարկել են, թե որն է եղել 20-րդ դարի ամենաձանձրալի օրը, գրում է The Daily Record-ը:
Փորձագետները պարզել են, որ 1954 թվականի ապրիլի 11-ը ամենաձանձրալի օրն է, երբ աշխարհում ոչ մի խոշոր իրադարձություն տեղի չի ունեցել:
Այս օրը պարզելու գաղափարը պատկանում է Ուիլյամ Թանստոլ Փիդոյին, ում մշակած ծրագիրը կոչվում է «Ճշմարիտ գիտելիք»: Ծրագրում փորձագետը 20-րդ դարի յուրաքանչյուր օրվան վերաբերող մոտ 300 հազար փաստ է ներմուծել և ստացել է իր հարցի պատասխանը:
1954 թվականի ապրիլի 11-ին, որը կիրակի է եղել, Բելգիայում ընտրություններ են տեղի ունեցել, Մեծ Բրիտանիայում մահացել է Oldham Athletic թիմի ֆուտբոլիստ Ջեք Շաֆլբոթեմը, իսկ Թուրքիայում ծնվել է Աբդուլա Աթալարը, ով գիտնական է դարձել: