Պաշտոնական Վաշինգթոնի ներկայացուցիչների հաղորդմամբ` Պետդեպարտամենտն իր համակարգչային ֆայլերը դուրս է բերել կառավարական ընդհանուր գաղտնի ցանցից: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Միացյալ Նահանգները նաև նշանակալիորեն կրճատել են այն աշխատակիցների քանակը, ովքեր հնարավորություն են ունենալու կարդալ դիվանագիտական հաղորդագրությունները: Նման քայլը թելադրված է այս շաբաթ Wikileaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերի արտահոսքի փաստով: