Ամերիկացի գիտնականները կյանքի նոր կառուցվածք են հայտնաբերել, որ փաստացի համարվում է անմահ և, ամենայն հավանականությամբ, մարդկությունից երկար կգոյատևի: Խոսքը ԱՄՆ NASA աերոտիեզերական գործակալության մասնագետների կողմից Կալիֆորնիայի Իոսեմիտյան ազգային այգում աղի լճի հատակին հայտնաբերված մանրէի մասին:
Լճում հայտնաբերված եզակի միկրոմարմինը կարող է գոյատևել մկնդեղով հարուստ միջավայրում, որը մնացած բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու է:
Այս միկրոբը, ամենայն հավանականությամբ, մամոնտների ու դինոզավրերի դարաշրջանում էլ է եղել, և չի բացառվում, որ մարդկությունից երկար կապրի, որպեսզի նոր կյանքի սկիզբ տա: Նշենք, որ ավելի վաղ նման օրգանիզմներին վերագրում էին այլմոլորակային ծագում, բայց իրականում նրանք ոչ թե այլմոլորակայիններ են, այլ հյուրեր անցյալից: