Դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5-6 մլն խոր.մ գազ: Այս մասին տեղեկացնում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազամուղի Սիոնի-Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչև 4 մլն խ.մ:
«Հայռուսգազարդ»-ը նշում է, որ, չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը, հանրապետության սպառողական շուկայում որևէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին: