Իսրայելի Վեյցմանի անվան Գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանանց արցունքները ոչ միայն բարդ քիմիական բաղադրություն ունեն, այլ նաև հակառակ սեռին ուղղված որոշակի ազդանշան են պարունակում:
Իհարկե, ի տարբերություն քրտինքի հոտի, որը կարող է գրգռել, կանանց արցունքները տղամարդկանց մոտ վերացնում են սեռական ցանկությունները, հաղորդում է Le Temps օրաթերթը:
Հետազոտության ընթացքում տղամարդկանց առաջարկել են որոշել` որ սրվակում են կանանց արցունքներ, իսկ որում` ջրի և աղի ֆիզիոլոգիական լուծույթ: Հետազոտության մասնակիցները չեն կարողացել տարբերակել արցունքները սովորական ջրից հոտառության միջոցով:
Գիտնականները պարզել են, որ արցունքներից հոտ քաշելու դեպքում հետազոտվողների մոտ տրամադրության անկում չի նկատվել, սակայն նրանց համար, ովքեր հոտ են քաշել արցունքներից, նկարներում պատկերված կանայք ավելի պակաս գրավիչ են թվացել: Բացի այդ, նրանց թքի մեջ պակասել է տեստոստերոնի մակարդակը: Հետազոտվողները խոստովանել են, որ սեքսուալ գրգռվածություն չեն զգացել:
Փաստորեն, արցունքները կնոջ համար պաշտպանական միջոց են հանդիսանում: Նվազեցնելով տղամարդու մոտ սեռական ցանկությունները` հոգեբանական թուլության պարագայում կանայք կարողանում են պաշտպանել իրենք իրենց, եզրափակում է պարբերականը: