ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավարի փաստաբան Վադիմ Կլյուվգանտը գտնում է, որ նավթային ընկերության ղեկավարների երկրորդ գործի հետ կապված վճիռը կայացվել էր դեռևս դատավարության նախնական փուլում:
Միաժամանակ փաստաբանը վստահ է, որ վճիռը դատավոր Վիկտոր Դանիլկինը չի կայացրել: Այս առնչությամբ Կլյուվգանտն առաջարկել է հետաքննություն անցկացնել` պարզելու համար վճռի իրական հեղինակին:
Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսին Կլյուվգանտը նաև հայտարարել է, որ Միխայիլ Խոդորկովսկին, ինչպես նաև МЕНАТЕП ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը, ովքեր 14 տարվա ազատազրկման են ենթարկվել, չի պատրաստվում ներում հայցել. հաղորդում է Интерфакс-ը:
Միաժամանակ, Խոդորկովսկու փաստաբանները մտավախություն են հայտնում, որ այժմ իրենց պաշտպանյալին կարող են սպանության մեջ մեղադրել, հաղորդում է Newsru.com-ը: