Պաղեստինյան Դեոբանդե քաղաքում գտնվող «Դար-ուլ-ուլում» համալսարանում հրաման է արձակվել, համաձայն որի արգելվում է ջինսեր և մարմինն ընդգծող հագուստ կրել:
Մահմեդական աշխարհի հեղինակավոր համալսարաններից մեկը համարվող «Դար-ուլ-ուլում» -ի որոշման մեջ նշվում է, որ ջինսեր, և մարմինն ընդգծող այլ հագուստ կրելը հակասում է մահմեդականի կրոնական պատկերացումներին, հաղորդում է Indian Express-ը:
Սակայն չի կարելի ասել, թե «Դար-ուլ-ուլում» համալսարանը պահպանողականության կենտրոն է: Օրինակ, համալսարանի մեկ այլ որոշման մեջ խրախուսվում է հակաբեղմնավորիչ միջոցների կիրառումը, թեև որոշակի վերապահումներով: Ամուսնական զույգը նախքան կորոշի օգտագործել դրանք, պետք է խորհրդակցի համայնքի կրոնական ղեկավարի հետ և ստանա համապատասխան թույլտվությունը, եթե իհարկե առկա է բժշկի ցուցումը: