Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ մի նոր բան չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի կիպրոսյան ելույթի մեջ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Կիպրոսի հարցից տարբերվում է նրանով, որ կիպրական խնդիրը կարելի է լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
«Սա հայկական քաղաքագիտական հռետորությանը բնորոշ մոտեցում է: Ցանկացած այլ երկրի ինքնորոշմանը վերաբերող իրավիճակների դեպքում, լինի դա Կիպրոսը, Կոսովոն, կամ մեկ այլ երկիր, մեր դիվանագետները հաճախ կրկնում են` մենք համաձայն չենք դոմինոյի սկբունքով աշխատել, մենք մեր առանձնահատուկ դեպքն ունենք. և պետք չէ մեզ վրա կիրառել գոյություն ունեցող բոլոր ձևերն ու մեխանիզմները»,- ասել է փորձագետը: