Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի արդյունաբերական կենտրոններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 30-ը` վիրավորվել, հաղորդում է NTV-ն:
Մայրաքաղաքի Յենիմահալ շրջանի ղեկավար Ֆեթի Յաշարը պատմել է հեռուստաընկերության թղթակցին, որ երեք մարդ զոհվել են Օսթիմ արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Հեռուստաալիքի փոխանցմամբ` փրկարարները փորձում են դուրս բերել փլատակների տակ մնացած 5 մարդկանց:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Բազմահարկ շենքն ամբողջությամբ վնասվել է, հաղորդում է AFP գործակալությունը:
Օսթիմը Անկարայի հիմնական արդյունաբերական կենտրոնն է, որտեղ տեղակայված են հարյուրավոր գործարաններ և արտադրամասեր: