Այսօր` փետրվարի 4-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կանցկացվի վերջին շրջանում Ադրբեջանի ներքին հարցերին Իրանի միջամտության դեմ: Նրանք բողոքելու են նաև Հայաստանի հետ Իսլամական Հանրապետության համագործակցության փաստի և Իրանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ:
Ակցիայի մասնակիցները սև ծաղկեպսակ կդնեն դեսպանատան շենքի մոտ:
Vesti.az-ի փոխանցմամբ` ակցիային կմասնակցեն ադրբեջանական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիները, ինչպես նաև բնիկ թուրքերը: