Home / Հայաստան / Լեոնիդ Յակուբովիչին դատի են տվել

Լեոնիդ Յակուբովիչին դատի են տվել

Պերմի պետական համալսարանի դասախոս Լեոնիդ Տորոպովը դատական հայց է  ներկայացրել «Հրաշքների դաշտի» հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի դեմ: Քիմիայի ամբիոնի դոցենտը գտնում է, որ Յակուբովիչը խախտել է խաղի կանոնները: Տորոպովը իրեն հասցված վնասը 50 հազար ռուբլի է գնահատել:

Հայցվորը նշել է, որ խաղի ընթացքում իրեն նախորդող խաղացողը պտտեցրել է թմբուկը, և նշել տառը` «ա» (գուշակելիք բառը “полкан”-ն է եղել): Ճիշտ տառը բացելուց հետո առաջին մասնակիցը երկրորդ անգամ է պտտեցրել թմբուկը և կրկին նույն տառն է արտաբերել, հավանաբար, մոռանալով, որ կրկնվում է: Խաղի կանոնների համաձայն` սխալ պատասխան տալու դեպքում խաղն անցնում է հաջորդ մասնակցին: Սակայն Յակուբովիչը թույլ է տվել, որ նա շարունակի, որից հետո կինը գուշակել է բառը, իսկ Տոպորովին այդպես էլ չի հաջողվել շփվել հայտնի հաղորդավարի հետ:

Բացի դրանից, խաղի ընթացքում Տորոպովի թոռնիկը բանաստեղծություն է արտասանել և խաղալիք մեքենա է նվեր ստացել: Սակայն խաղից հետո պարզվել է, որ խաղալիքը անսարք վիճակում է և վերանորոգման ենթական չէ:

Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է հայցին արձագանքել «Հրաշքների դաշտ» խաղի անձնակազմը և անձամբ Լեոնիդ Յակուբովիչը: