Մուբարաքին անմիջապես հրաժարական տալու պահանջ ներկայացնելով` Օբամայի վարչակազմը սխալ քայլ է արել, «The National Interest» պարբերականում գրում է երբեմնի մոսկվացի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
«Սպիտակ Տունը մահմեդական աշխարհում սեփական դիրքերը թուլացրեց, քանի որ քիչ հավանական է, որ եգիպտական առաջնորդը մոտ ժամանակներս թողնի նախագահական աթոռը: Սակայն ավելի վատ է այն, որ եթե նա ամեն դեպքում հրաժարական տա, հետևանքները կարող են աղետալի լինել:
Եթե Մուբարաքին հաջողվի իր կողմը գրավել հանրության նկատելի զանգված և պահպանել ռազմական ուժերի և հատուկ ծառայությունների հավատարմությունը` նա կկարողանա երկրում տիրող իրավիճակը կայունացնել, մինչ սեպտեմբեր բարեփոխումներ իրականացնել և նոր կառավարություն ձևավորել` հիմնվելով երկրի կարիքների և քաղաքական իրականության վրա:
Ինչպես եգիպտական քաղաքական վերնախավի, այնպես էլ փողոցում հավաքված մարդկանց, ինչպես նաև արաբական աշխարհի աչքում այդ քայլը Օբամայի վարչակազմի կողմից թույլ տված ամենամեծ անհաջողությունը կդառնա: Սա առավել ճշմարիտ է այնպիսի պետությունների դեպքում, ինչպես Հորդանանը, Սաուդյան Արաբիան. որոնց ղեկավարները տասնամյակներով հավատարիմ եմ մնացել ԱՄՆ-ին:
Փողոցային ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից զերծ մնալու եգիպտական իշխանություններին ուղղված ԱՄն-ի կոչերը, կարող են երկրում աղետալի իրավիճակ ստեղծել: Որպես ռուսաստանցի ես տեսել եմ, թե դա ինչպես է լինում: Երբ իշխանությունները չեն խիզախում ուժի դիմել, ընդդիմադիր առաջնորդները հազվադեպ են գնում փոխզիջումների: Օրինակ ցարական Ռուսաստանում ուժի չկիրառումը և Նիկոլայ Երկրորդի գահընկեց լինելը բերեցին երկրի փլուզմանը: Աճող քաոսի իրավիճակում, երբ ընդդիմությունը արմատական բարեփոխումներ էր պահանջում Գորբաչովից, ուժի չդիմելու նրա որոշումը հանգեցրեց ԽՍՀՄ փլուզման»: