«Սա Եգիպտոսի ժողովրդի ազատագրումն է», – այսպես է սկսել իր խոսքը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում 2005թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Բարադեյը:
Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենալու Եգիպտոսում հաջորդիվ, Էլ Բարադեյն ասել է, որ երկրին սպասվում է իշխանության փոխանցման մեկ տարվա գործընթաց: Բարադեյի խոսքով` դա ընդդիմության գործողությունների իր առաջարկն է:
«Այդ տարվա ընթացքում պետք է գործի փոփոխված Սահմանադրության նախնական տարբերակը և ժամանակավոր կառավարությունը:
Հիմնական գաղափարն այն է, որ բանակն ու ժողովուրդը պետք է աշխատեն միասին և նախապատրաստվեն ազատ ընտրություններին` խորհրդարանական և նախագահական:
Հարցին, թե արդյոք Եգիպտոսը պատրաստ է սպասել մեկ տարի, Էլ Բարադեյը պատասխանել է. «Կարծում են` այն ժողովուրդը, որը սպասել է 30 տարի, կարող է սպասել մեկ տարի ևս` լիարժեք ու արդար ընտրություններ կազմակերպելու համար: