ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է ամերիկացիներին, որ մոտակա տարիների ընթացքում երկրի բնակչության 98% տոկոսը հնարավորություն կունենա օգտվել անլար ինտերնետից: Այս նպատակով երկրի բյուջեից 18 մլրդ դոլար կհատկացվի:
«Գալիք 5 տարիների ընթացքում մենք կհասնենք նրան, որ մարդիկ անլար ինտերնետի հնարավորություն կունենան երկրի գրեթե բոլոր անկյուններում»,- նշել է Օբաման:
Օբամայի ծրագիրը նախատեսում է 4 մլրդ դոլարի հատկացում ԱՄՆ տարբեր նահանգներում` 4G ցանցի ստեղծման համար: Եվս 10 մլրդ դոլար կհատկացվի համազգային ցանցի համար, որից կօգտվեն փրկարար և անվտանգության ծառայությունները:
3 մլրդ դոլար նախատեսված է ծախսել ինտերնետ տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների իրականացման և զարգացման վրա: