Խորհրդային տարիներին Ադրբեջանին փոխանցված Վրաստանի պատմական Սաինգիլո տարածաշրջանում ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական էթնիկ վրացիների իրավունքները ոտնահարվում են, հաղորդում է Կախետիի լրատվական կենտրոնը: Զակատալի և Բելակնի շրջաններում վրացական ընտանիքներին արգելում են նորածիններին վրացական անուններ տալ: Նրանք ստիպված են իրենց երեխաների համար անուն ընտրել տեղի իշխանությունների կողմից ներկայացված ցուցակից: Վերջին տարիների ընթացքում 5 հոգևորականներ ստիպված են եղել ադրբեջանական կողմի պարտադրանքով լքել Սաինգիլոն, հաղորդում է Благовест-инфо-ն:
Ադրբեջանական իշխանությունների որոշմամբ` պատմական Էրեթիում վրաց-ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիները, որոնք Սաինգիլոյում ավելի քան 10000 են կազմում, կարող են աղոթքի գնալ տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ` մայիսի 6-ին և նոյեմբերի 23-ին` Սուրբ Գեորգիին նվիրված ծիսակատարության ժամանակ: Իսկ մահմեդական կրոնին դավանող վրացիներին հնարավորություն չի տրվում վերականգնել պատմական ազգանունները: