Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը կհանդիպեն Սոչիում մարտի 5-ին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄն դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքով` հանդիպման ժամանակ կողմերը բանակցելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
«ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար», – նկատել է Բրայզան: